7-գումարման Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝
անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»։