Երևանում լույս է տեսել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լրատու»-ի 5-րդ համարը: Գրքում զետեղված են 2011 թ-ի ընթացքում ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին վերաբերող մի քանի վճիռներ, ԵԽ փաստաթղթեր: Մշտական իրավական խորհրդատու (ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն) Սթիվըն Քեսսլերը լրատուի մեջ նշում է, որ համարը հիմնականում նվիրված է անձի կյանքի, արժանապատվության, խոշտանգումներից ազատ լինելու իրավունքները կանխելու, դրանք բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ` Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
«Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի լրատու»-ի 2011թ.-ի հրատարակումը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Նունե Հովսեփյան