Շուշան Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է նրա կենսագրությունը։
Շուշան Սարգսյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին ք․ Երևանում:
2005-2009 թվականներին սովորել է Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2011 թվականին ավարտել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գործարարական իրավունք մասնագիտացմամբ։
2014 թվականին ավարտել է Սլավոնական համալսարանի ասպիրանտուրան՝ մասնավոր իրավունք մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ իրավաբանական վարչությունում:
2011 թվականից աշխատել է որպես իրավաբանական վարչության փորձագետ,
2014 թվականին զբաղեցրել է Հանձնաժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը,
2016 թվականին նշանակվել է նույն վարչության իրավական ակտերի բաժնի պետի-վարչության պետի տեղակալի,
2018 թվականից՝ հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնում։
Ամուսնացած է, ունի 1 որդի: