Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի։
Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Մի փոքր զավեշտալի է թվում, արդյո՞ք պարտադիր էր դիմակների կրումը, եթե նույն դահլիճում շատ քչերն են դիմակ կրում։ Բայց ասեմ, որ մենք ունենք համաճարակի ընդհանուր տեմպի նվազում և այս պահին նպատակահարմար ենք գտնում, որ այս սահմանափակումը այլևս չգործի»,-ասաց Ավանեսյանը։
Պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:
Նա նաև խոսեց Հայաստանի սահմանը հատելու հետ կապված հարցին։