«Ջոնի» հագուստի խանութից հափշտակել է Արմենի բջջային հեռախոսը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Ռոբերտ Մ.-ի:

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կողոպուտ կատարելու դիտավորությամբ, Ջոնիկ հագուստի խանութի սրահից բացահայտ հափշտակել է նույն խանութի մենեջեր՝ Արմեն Բ.-ի Այֆոն 4Ս մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 350.000 ՀՀ դրամի գույքային վնաս.

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի՝ կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել