Ազգային ժողովը մայիսի 26-ին շարունակում է հերթական քառօրյա նիստը։
Հարկային օրենսգրքում և կից ներկայացված նախագծերում քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրներ եղան, չէր արձանագրվել պատգամավորներից ոմանց քվեարկությունը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կրկնել քվեարկությունը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Հայտարարվեց ընդմիջում։