Մուրացկանները պե՞տք է «լիցենզիա» ստանան

Մեմֆիս քաղաքում մուրացկանները պետք է «լիցենզիա» ստանան, որպեսզի կարողանան փող մուրալ: Ի դեպ այն արժե 10 դոլլար:

 

Ցավոք, քայլելով փողոցներում դեռ նկատելի են մուրացկանները, անօթևան մարդիկ, ինչպես նաև մարդիկ, ովքեր փորձում են սնունդ հայթայթել աղբարկղից: Դառնագին հույզերը կրկնապատկվում են, երբ նման իրավիճակում տեսնում ենք երեխաներին:

 

Ի՞նչ է ամրագրված ՀՀ օրենսդրությամբ անօթևան, կյանքի դժվարին իրավիճակում հայտված երեխաներին, անօթևան կամ բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր օթևան տրամադրելու վերաբերյալ:

 

«Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, անօթևան կամ բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով:
Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի «Հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ` ժամանակավոր օթևանում հաճախորդին տրամադրվում են սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ, սոցիալական, բժշկական, հոգեբանական և իրավական օգնություն, իսկ համարժեք սոցիալական ծառայություններ ստանալը անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է մասնագիտական կազմակերպություններում:
Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել