Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Էջմիածին քաղաքում ոստիկանության սերժանտ է ինքնասպան եղել: Լուրը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում, ժամը 14:35-ի սահմաններում: Հանգամանքները պարզվում են, այս պահին քննություն է կատարվում»,-ասաց նա: