2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը:
Այս մասին հայտնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նշենք, որ Արամ Սարգսյանը 1999-2000 թվականների զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եղել է Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Արտակ Զեյնալյանը ևս Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է եղել, 2018-2019 թվականներին զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Անի Խաչատրյանն այժմ Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ է։