Աշխարհի ամենաանպարկեշտ կտակը կազմել է Մարսել քաղաքի մի կոշկակար: Կտակում առկա 123 գրառումների 94 բառերը ուղղակի անհարմար էր բարձրաձայնել: Իսկ ամենակարճ կտակը կազմել է Լոնդոնից մի բանկի կառավարիչ. նրա կտակը կազմված էր հետևյալ երեք բառերից. «Ես սնանկ եմ»:
«Նշենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1210-րդ հոդվածի` նոտարը, կտակակատարը կամ դատարանը, կտակը մեկնաբանելիս, պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Կտակի որևէ դրույթի տառացի իմաստը պարզ չլինելու դեպքում այն որոշվում է այդ դրույթը կտակի այլ դրույթների և ամբողջ կտակի իմաստի հետ համադրելու միջոցով»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net