Երեկ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհդի արտահերթ նիստը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը»։