Շուրջ 3 տարվա աշխատանքի արդյունքում այսօր Արաբկիր վարչական շրջանում իր դռները բացեց Անի բնակելի թաղամասը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը։
«Թաղամասի կառուցապատումն իրականացվել է ընդամենը 20% մակերեսի վրա, ներդրվել է 20մլն դոլար եւ կառուցվել է 385 բնակարան։
Շնորհավորում եմ Վահե Պետրոսյանին եւ Կրիկոր Քուրտյանին իրականացված աշխատանքի եւ կառուցապատման ու բնակարանաշինության ոլորտում նոր ստանդարտների ներդրման համար։
Կարծում եմ՝ կայուն տնտեսական աճի ապահովման առումով շինարարության կայուն աճն առանցքային է, եւ մենք պետք է նպաստենք դրա իրագործմանը»,- գրել է նա։