Լավ լուր աշխատաշուկայից․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ լուր աշխատաշուկայից․

Աշխատաշուկայի ապրիլյան թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք աշխատողների 5,7%, իսկ հարկման բազայի 20% աճ 2019 թվականի ապրիլի նկատմամբ։ 2020-ի հետ չեմ էլ համեմատում, լոքդաունի մեջ ենք եղել։

Իհարկե, հանգստանալու առիթ չկա և պետք է սևեռվել աճը, արտադրողականությունը ավելացնելու վրա, որպեսզի կարողանանք մեր առջև եղած մարտահրավերները դիմագրավել»։

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել