Զինծառայողը գլխով հարվածե՞լ է համածառայողի դեմքին

Մովսես Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ժամկետային զինծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ X զորամասում որպես գնդացրորդ, կուչումով շարքային 24.01.2013թ. զորամասի 1-ին գումարտակի մուտքի մոտ վիճաբանել է համածառայող` շարքային Գուրգեն Ա.-ի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները` քաշքշել և գլխով հարվածել է վերջինիս դեմքին նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի՝

1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից,
3) զենք կամ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,
4) անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել