«5165» շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Անհապաղ պահանջ
Պահանջում եմ կառավարությունից անհապաղ հրապարակել, թե վերջին 6 ամիսների ընթացքում քանի ուղիղ հեռախոսազանգ է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ադրբեջանի նախագահի միջև` բացահայտելով բանակցությունների բովանդակությունը։
Իշխանությունը պարտավո՛ր է հանրությանը հաշվետվություն տալ, թե ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերում թշնամական պետության հետ՝ հայության մեջքի հետևում»: