Ոստիկանությունը հայտնաբերել է անհետ կորած համարվող տղամարդու դին

Մայիսի 17-ին հաղորդվել էր 1938 թ. ծնված Մկրտիչ Մուրադյանի անհետ կորելու մասին: Մայիսի 18-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ դպրոցի մոտ փոսն ընկած մարդ կա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը մոտ 6 մետր խորության փոսի մեջ հայտնաբերել է Մկրտիչ Մուրադյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել