«Ինքնիշխան Հայաստանը» քարոզարշավ չի իրականացնում, եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի. Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը պետության անվտանգության սպառնալիքի պայմաններում քարոզարշավ չի իրականացնում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Սանասարյանը:

«Մեր կուսակցության անդամների և մարտական ընկերների հետ միասին եկել ենք առաջնագիծ ու այստեղ ենք լինելու որքան որ պահանջվի: Միգուցե քաղաքական առումով կորցնում ենք, բայց մեր ընտրության մեջ չենք տատանվել ոչ մի վայրկյան. հայրենիքին ծառայելուց ավելի կարևոր առաքելություն չկա:

Մեր բաղձալի բարձրունքներում եռագույնը պիտ ծածանվի վաղ թե ուշ:

Լավ եղեք»,-ասված է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել