Հրազդան գետն ընկած երկու քաղաքացիներից մեկի դին դուրս է բերվել․ ԱԻՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 17-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Տեղում իրականացվել են քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Էջմիածնի ջրանցքը։ Փրկարարները դուրս են բերել Գ․ Դ․-ի (ծնված 1966 թ․) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել