Հաշմանդամության խմբի փոխարեն՝ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան․ մի շարք փոփոխություններ կատարվել

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում է կատարվում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին:

Ազգային ժողովը մայիսի 5-ին ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով մի շարք կարգավորումներ են սահմանվել։

Էական փոփոխություններից մեկն էլ այն է, որ գնահատմանը մասնակցելու են ոչ միայն բժիշկներ այլ նաև բժշկական օգնությանն ու սպասարկմանն օժանդակող ծառայությունների մասնագետներ՝ էրգոթերապևտներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և այլ մասնագետ՝ կախված անձի խնդրից:

Գործելու է մասնագետների ռեեստր և գնահատումից մի քանի օր առաջ հատուկ էլեկտորոնային համակարգի միջոցով, պատահական ընտրությամբ ձևավորվելու է գնահատող հանձնաժողովը, ինչը թույլ կտա բացառել կոռուպցիոն դեպքերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցելու է Առողջապահության նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, անձի ֆունկցիոնալությա գնահատման գործընթացը առավել ճշգրիտ իրականացնելու համար։ Գործընթացների որևէ երկարացում չի նախատեսվում:

Փոփոխված օրենքներով արգելվում է նաև հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ խտրականությունը և նման դրսևորումների դեպքում հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվել հայց ներկայացնե դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել