Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորապես մտահոգված եմ վերջին տեղեկություններով, որ ադրբեջանական զորքերը իբր անցել են Հայաստանի տարածք: Եթե սա ճիշտ է, ապա դա ևս մեկ վտանգավոր ու սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային կյանքի հետագա կորուստների: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ընդունեն, որ մեր վարած քաղաքականությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մղել է ռազմական իրավիճակի սրման՝ ինչը հղի է նոր պատերազմով:
Ես կապ եմ պահպանել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ: Հաղորդագրության համաձայն Ադրբեջանն այդ գործողությունները կատարում է Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածի սահմանափակումներից անհիմն հրաժարվելուց մի քանի օր անց: Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի երկրի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնահարում հարևանների ինքնիշխանությունը»: