Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին հանձնել է «Մխիթար Գոշ» մեդալը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

«Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։

Նախագահը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը, որը նրան տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել