Մեր երեսով են տալիս Օսիպյանին, էլի մարդկանց կարող են երեսով տալ․ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը

Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք միշտ չէ, որ գնացել են քաղաքական շահի հետևից, բայց գնացել են «իրենց հայտարարած արժեքների հետևից»։

«Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, էլի մարդկանց կարող են երեսով տալ, բայց 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին»,–ասաց նա։

Նա նշեց, որ այս դահլիճի այս հատվածում (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության տեղը) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՛չ բիզնես, ո՛չ այլ ստվերային կապերով, այս մարդկանց իրար կապել են միայն արժեքները, սկզբունքները։

«Մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ և կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն, ես կարծում եմ, որ նրանք արդեն հասել են»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը, ըստ նրա՝ հենց չի ներվում իրենց՝ չծախվելը։ «Այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է և ապագայի ամենամեծ հաղթանակն է։ Որևէ մեկը թող չկասկածի, որ ապագա կա»,–հավելեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել