Ադրբեջանը շարունակում է քրեական գործեր հարուցել գերեվարված հայերի դեմ

Արցախյան 2-րդ պատերազմի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում շարունակում են նոր քրեական գործեր հարուցել։

Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը լրագրողներին հայտնել է այդպիսի հերթական քրեական գործերի մասին: Խոսքը հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացիների մասին է, ում Ադրբեջանը փորձում է որպես «վարձկաններ» ներկայացնել։

Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), և 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և այլ հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել