Սլավա Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նունե Հ.-ի հետ համատեղ բիզնես ծավալելու կեղծ խոստումով` չարաշահելով վերջինիս վստահությունը 2009թ. դեկտեմբերից մինչև 2010թ. մայիսը խաբեությամբ վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 7.680.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև, խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու նպատակով, 2010թ. ապրիլի 2-ին բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի կանխավճար բանկում վճարելու կեղծ խոստումով` Արազ Ա.-ից խաբեությամբ հափշտակել է 4500 ԱՄՆ դոլար գումար:
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, բացի վերը նշվածը մեղադրյալը բջջային հեռախոսներ բերելու և վաճառելու կեղծ խոստումով` չարաշահելով Գրիգորի Ա.-ի վստահությունը, 2010թ. ապրիլից մինչև մայիսը վերջինիցս հափշտակել է խոշոր չափի` 5200 ԱՄՆ դոլար գումար:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net