Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Փ.-ի:
www.datalex.am կայքի փոխանցմամբ` վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 10.11.2012թ Սարգիս Մինասյանի պարտքը վերցնելու նպատակով գնացել է վերջինս պատկանող տուն, թակել է տան դուռը, սակայն երբ Սարգիսը տան դուռը չի բացել, Արմեն Փ.-ն զայրացել և դիտավորյալ ոտքով ու ձեռքով հարվածել ու կոտրել է Սարգիսին պատկանող Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի ապակին, լուսարձակի լապտերի ապակին, վնասել է ձախ կողմի դուռը` պատճառելով զգալի չափի ` 77000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net