Մամուլում տեղեկություն է տարածվում, որ մոտակա ժամերին Հայաստան են վերադառնալու երեք հայ ռազմագերիներ։ Նշվում են նաև նրանց անուն-ազգանունները։
Իրավաբան․net-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որտեղից ասացին, որ այդ հարցով զբաղվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը մեզ ասաց․
«Մենք պաշտոնական մեկնաբանություն չենք կարող տալ այդ հարցով»։