Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի մասնակցությամբ, անցկացվել է խորհրդակցություն:
Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հետ կապված հարցեր։