«Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը Եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ նախաձեռնել են և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող հայ ռազմագերիներին»,-այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ հայտարարությունը վերաբերում է այն 72 անձանց, որոնց գերեվարությունն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձանց մասին է, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տալիս տեղեկություն և այն 61 անձանց մասին, որոնց գերեվարությունն Ադրբեջանը հերքում է, սական նրանց գերեվարված լինելու մասին կան փաստեր»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում