Թմրանյութի անօրինական շրջանառության դեպք է բացահայտվել. ոստիկանություն

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մարտի 18-ին ոստիկանները Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի 47-ամյա մի բնակչի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց բուպրենորֆին թմրանյութի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Պարզվեց, որ թմրանյութը նրան 10 000 դրամով իրացրել էր Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 52-ամյա մի բնակիչ։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ապրիլի 21-ին իրավապահներն այցելեցին թմրանյութն իրացնողի բնակարան։ Հյուրասենյակում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մեթադոն թմրամիջոցի նմանվող բյուրեղյա փոշիով, երկու պալաստմասսե տարա՝ սուր հոտով հեղուկով, և մեթադոնի լուծույթով շիշ։

Թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել