Պատվաստանյութերն անհրաժեշտություն են, ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Չինաստանից նվեր ենք ստանալու պատվաստանյութ, ասաց. «Պատվաստանյութը ևս բաց է լինելու բոլորի համար և 18 տարեկանից բարձր բոլորը կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու»:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ պատվաստվել ցանկացողների շրջանակում հետաքրքրությունը առավել մեծ է Sputnik V-ի նկատմամբ:

«Պատվաստանյութերն անհրաժեշտություն են, ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց»,-ասաց նա:

Նա նշեց, որ կախված Sputnik V-ի ներկրման տեմպերից, կգա մի օր, որ դա էլ հասանելի կլինի բոլորին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել