Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ծանրամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմից պարտադիր զիվորական ծառայությունից ազատելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքական թիմի անդամ, Եվրոպայի չեմպիոն և 2021 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Անդրանիկ Համլետի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի № 1221-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։ Անդրանիկ Համլետի Կարապետյանը պատրաստվում է մասնակցելու 2021 թվականի հուլիսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Անդրանիկ Համլետի Կարապետյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Անդրանիկ Համլետի Կարապետյանը հաշվառված է Էջմածինի կոմիսարիատում: