Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։
Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»:

Տեսանյութը՝ այստեղ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Փաշինյանն Ագարակում շրջում էր փողոցներում։ Մի խումբ անձինք քայլում էին նրա հետևից, առջևից, փորձում խոչընդոտել տեղաշարժը՝ տարբեր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այդ անձանց հայհոյախառն արտահայտությունների՝ պարբերաբար բարձրախոսով ներողություն էր խնդրում մյուս քաղաքացիներից։

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

Ինչպես երևում է zangezur․tv-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, քաղաքացիները հորդորում են փակ պահել գերեզմաներր տանող ճանապարհը՝ վարչապետի մուտքն այնտեղ արգելելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել