Այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:
Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Պատվաստումները իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:
Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62
Առողջապահության նախարարության թեժ գծի 30 03 կարճ հեռախոսահամարին»,- ասված է հայտարարության մեջ։