5/08 տեղամասում տեղի ունեցած ընտրախախտման դեպքով հարուցվել է հինգերորդ քրեական գործը

Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության  Դավիթաշենի  բաժանմունքում   hամայնքային  ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ  թաղամասում  գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը  հայտնել է, որ  Արամ Հ.-ն փորձել է  մեկից ավելի անգամ քվեարկել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել