ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է․
«Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց-Աբելյան փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում»: