ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանին

Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել