Մայիսի 6-ին,ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատները` ջրասուզակով:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները Կարբի գյուղի գերեզմանատան մոտակայքից` ջրանցքից դուրս են բերել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 18 տան բնակիչ Կ. Ալեքսանյանի դին (ծնվ. 1984 թ.):
Աղբյուրը` Իրավաբան.net