Արտյոմ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի սկզբներից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իր մորեղբոր որդի Սմբատ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար, պատուհանը կոտրելու եղանակով՝ մետաղյա ճաղավանդակի արանքով ապօրինի մուտք է գործել Արմավիրի Փ/Ա կահույքի ֆաբրիկայի տարածքում գտնվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող պահեստ և այնտեղից կատարել խոշոր չափի` 1.325.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 47 հատ ապակե բամբակի և 51 արկղ տարբեր չափերի շինարարական մեխի գողություն:
Մեղադրյալի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net