Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում. ՄԻՊ-ը՝ շնորհավորել է եզդիական համայնքին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա առթիվ, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։

Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել