Ի՞նչ է կամայականության արգելքը

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պետք է առաջնորդվեն նաև կամայականության արգելքի սկզբունքով:

Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Օրինակ, հարկային մարմինը կուտակված պարտքերի վճարման պահանջ է ներկայացնում երկու տնտեսվարող սուբյեկտներից մեկին և տուգանում ուշացումների համար, իսկ մյուսին՝ ոչ: Արդյո՞ք հարկային մարմնի գործողություններն իրավաչափ են:

«Կամայականության արգելքի սկզբունքը նշանակում է,որ վարչական մարմինը պետք է հավասար մոտեցում ցուցաբերի միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ: Միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցմամբ կատարված գործողությունը կամ կայացված որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ օրենքը կիրառվում է ընտրողաբար, շահադիտական կամ այլ ոչ օբյեկտիվ նկատառումներից բխող իր ցանկությամբ, այսինքն կամայականորեն»,-մեկնաբանում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել