Կինն ինքնակամ հանձնել է իր մոտ եղած զինամթերքը

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին 1952 թ. ծնված Սուսաննա Կ.-ն կամավոր հանձնել է համարը մեխանիկական եղանակով ջնջված 16 մմ տրամաչափի  երկփողանի որսորդական հրացան` փողերը կտրած, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  21 փամփուշտ, 1  նռնակ` առանց պայթուցիչի և 2 պայթուցիչ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել