Ո՞ր բժշկական հաստատությունն է տալիս ծննդի մասին բժշկական վկայականը

Բժշկական հաստատությունում ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որի բուժաշխատողը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ (կամ՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բժշկի կողմից):

Բժշկական հաստատությունից դուրս՝ առանց բուժօգնություն ցուցաբերելու ծննդի և ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել հոսպիտալացումը:

Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում, երբծննդից անմիջապես հետո հոսպիտալացում չի իրականացվել, երեխային սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից ծննդի մասին վկայականի փոխարեն տրվում է երեխայի առողջության մասին տեղեկանք:

Ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է ծննդկանին կամ նրա ամուսնուն:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն անձի անունով, ով ծննդաբերել է երեխային:

Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղ ծննդաբերել է անձը: Այս դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:

Ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է՝
1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կամ՝
2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթ և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում:
Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայական չի տրվում:

Բժշկական վկայականը տրվում է փաստաթղթերը ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում:

Բժշկական հաստատությունից, առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման, նորածնի դուրսգրման, ինչպես նաև բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է՝ անկախ ծննդաբերության վաղեմությունից իրավասու անձանց կողմից դիմելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել