Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այօր՝ ապրիլի 13-ին, դատական նիստի ժամանակ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ:

Ալումյանը նաև հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում, թե ում մոտ՝ չհայտնեց, խնդրելով՝ դրա մասին խոսել դռնփակ ռեժիմով:

«Պարոն Քոչարյանը կգա դատական նիստին, եթե դատարանն ինքն իր վրա կվերցնի պատասխանատրվությունը հետագա հնարավոր հետևանքների: Հարգելի դատարան, եթե դուք ասեք, որ պարտադիր է, մենք դատարանի որոշումը կգերադասենք և նա կգա նիստին»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել