Սեռական հարաբերություն էր ունեցել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Արինայի հետ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Հ.-ի(անունը փոխված է):

Վերջինիս 2012թ. հունվարի 3-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած, 04-07-1997թ. ծնված Արինա Վ.-ի հետ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի հետևանքով վերջինս հղիացել է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին.
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի` տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ քրեական օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել