Ինչի՞ց ՃՈ տեսուչը ենթադրեց, որ վարորդը ԱՊՊԱ չունի

Հ.Հովհաննիսյանը հայացադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 15.07.2011 թվականի թիվ ԱԳ 536023 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով Դատարան, հայտնել է, որ 15.07.2011թ. իրեն կանգնեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը և վերագրել է խախտում՝ իբր վարում էր ժամկետանց չգործող ԱՊՊԱ կտրոնով և տուգանել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 129.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն 150.000 դրամ։ Հայցվորը, համաձայն չլինելով իրեն վերագրած խախտման հետ, ներկայացրել է տեսուչին 07.07.2011թ. ԱՊՊԱ թիվ ՏԱ161904 ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրության ՓԲ ընկերության պայմանագիր և թիվ AA709182 գործող կտրոնը, սակայն տեսուչը ասել է, որ ԱՊՊԱ կտրոնը պետք է տեղադրված լիներ իր վարած մարդատար ՎԱԶ 2106 մակնիշի համարանիշի մեքենայի առջևի դիմապակու վրա։ Ինքը պատասխանել է, որ մոռացել է փակցնել ԱՊՊԱ կտրոնը առջևի դիմապակուն։ Տեսուչը, հաշվի չառնելով իր առարկություններր, կազմել է արձանագրությունը և ընդունել որոշում՝ տուգանելով իրեն 150.000 դրամի չափով։

Դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կեղծված կամ չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնի առկայության և գործող կտրոնի բացակայության փաստերի միաժամանակյա առկայությունը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ հիմնավորվել է նաև, որ Հայցվորը վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ հրաժարվել է ստորագրել այն՝ համաձայն չլինելով վերջինիս հետ։ Սույն գործով վարչական ակտը կայացրած պաշտոնատար անձը չի պարզել, ԱՊՊԱ կտրոնի առկայության փաստը, այլ միայն բավարարվել է դիմապակուն այն փակցված չլինելու և ժամկետանց կտրոն փակցված լինելու փաստերը պարզելով, ինչով խախտել է նաև վերը նշված իրավանորմերի պահանջները։

Դատարնը վճռեց Հ.Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել