Երթևեկության կազմակերպման փոփոխություն ապրիլի 5-ից՝ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում:
Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
«Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական և Նանսենի փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտիներից կկազմակերպվի Տ2 տիպի համապատասխան լուսացույցների միջոցով:
Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Բաղյան փողոց-Հովհաննիսյան փողոց խաչմերուկներում Գայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում»,- ասված է հայտարարության մեջ։