Փոփոխությունների է ենթարկվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացրել են նախարար Վահրամ Դումանյանի 100-օրյա պաշտոնավարման արդյունքները.

Հանրակրթության ոլորտ

  • Փոփոխության են ենթարկվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության կարգը և օրինակելի կանոնադրությունը։ 
  • Փոփոխության է ենթարկվել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, որի համաձայն՝ նախատեսվում է 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ուսումնական հաստատությունների համար ձևավորել միացյալ խորհուրդ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով խուսափել փոքր համայնքներում խորհուրդների ձևավորման ընթացքում շահերի բախման ռիսկերից: Միաժամանակ ներդրվել են ռոտացիոն կարգեր մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչ-անդամների համար՝ այդ կերպ նպաստելով առավել մասնակցային խորհուրդների ձևավորմանը:
  • Հաստատվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը:  
  • Փոփոխությունների է ենթարկվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։ 
  • Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ իրականացվող 0,75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հեռավար կրթության հարթակի մշակման տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որը նախաձեռնվել է ԿԳՄՍ-ի հետ խորհրդակցաբար՝ Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության զարգացման նպատակով: Վերջինիս շրջանակում ԱԶԲ-ի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ մշակվել է Հեռավար ուսուցման պլատֆորմի մշակման և գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվական կազմակերպության տեխնիկական առաջադրանքը, որին համապատասխան ԱԶԲ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումի կողմից սկսվել են հեռաուսուցման հարթակի մոդելավորման և նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ հարթակի ստեղծումը կտևի շուրջ մեկ տարի և կծառայի ինչպես կրթական, այնպես էլ Հայաստանի վերափոխման ռազմավարությունից բխող այլ նպատակադրումների:
  • Հաստատվել է «Կրթության միջազգային գործընկերության» («Global Partnership for Education (GPE)») միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ներկայացրած ծրագրային հայտը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության ծավալով: Դրամաշնորհային միջոցների հաշվին տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ 2021 թվականի ընթացքում իրականացվելու են հանրակրթության ոլորտի տարբեր բաղադրիչների ծավալուն ուսումնասիրություններ՝ նախանշելու հետագա բարեփոխումների ուղղությունները: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է մասնակցային հիմունքներով՝ ի դեմս այդ նպատակներով ստեղծված տեղական կրթական խմբի, որի մեջ, նախարարությունից զատ, ներառված են կրթության հիմնախնդիրներով շահագրգիռ միջազգային գործընկեր կառուցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ճանաչվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն: Նախարարության կողմից տվյալ նախաձեռնությունը կարևորվում է նաև նրանով, որ  հանրակրթության բարեփոխումներում ապահովվել է մասնակցային գործընթացի ինստիտուցիոնալացումը:
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, որով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել է kadrer.emis.am կայքը, որով նախարարությունը կվարի մասնագետների էլեկտրոնային շտեմարան՝ թվայնացնելով գործուղման գործընթացը։
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, որով բարելավվել են ծառայություններից օգտվելու պայմանները։
  • 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թվականին։ Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքների ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքներում։ Նախատեսվում է փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ.-ին հասցնել 63-ի:
  • ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել է 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ: Աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 8 դպրոց՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ համայնքների դպրոցներին, որտեղ տեղադրվել են հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգեր, ձեռք են բերվել հակահրդեհային վահանակներ ու կրակմարիչներ, անցկացվել է հակահրդեհային ջրամատակարարման ներքին ցանց, տեղադրվել է թեքահարթակ, անցկացվել են առաջին օգնության դասընթացներ և այլն: Հաշվի առնելով 2020 թվականին կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ նախատեսվում է առաջիկա տարիներին ծրագիրը շարունակաբար ընդլայնել։
  • «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են 13 ավագ դպրոցներ, որոնցից 5-ի աշխատանքներն ավարտվել են. ևս 8-ինը կավարտվի այս տարի:
  • 2021 թ.-ին Արարատի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, իսկ սեպտեմբերից նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերի տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից: Հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ: 
  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթական պետական չափորոշիչը: Մինչև ապրիլ ամսվա վերջ կհաստատվեն առարկայական ծրագրերը և չափորոշիչները: 
  • Կրթության բովանդակային բարեփոխումներում հատուկ կարևորություն է տրվում ԲՏՃՄ առարկաներին։ Այս տեսանկյունից կշարունակվի ինժեներական լաբորատորիաների հիմնումն ու հետագա գործարկումը հանրակրթական դպրոցներում։ Վերանայված բոլոր, այդ թվում՝ ԲՏՃՄ առարկաների  ծրագրերի և չափորոշիչների փորձարկումը նախատեսվում է իրականացնել 2021-2022 ուսումնական տարվանից սկսած։ Չափորոշիչներն ամբողջությամբ կներդրվեն 2023 թվականից՝ փորձարկումների արդյունքում ըստ անհրաժեշտության լրամշակելով։
  • Երևանի և մարզերի ավագ դպրոցները 2020-2021 թթ. երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում: 99 դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի՝ 84, կենսաբանության՝ 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ: Եվս 8 ավագ դպրոցի բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021 թ.-ին՝ դրանց հիմնանորոգման ավարտից հետո:
  • Հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի հավելավճարի տրամադրման  միջոցով ուսուցիչների վարձատրությունը մոտեցնել երկրի միջին աշխատավարձին: 
  • Վերանայվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման չափորոշիչը և ծրագիրը, մշակվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը և ներկայացվել ՀՀ կառավարություն: 
  • Հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման, ինչպես նաև ատեստավորման արդյունքում դիմել որակավորման տարակարգի համար։ 
  • Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ։ 
  • Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և ուսուցչի թափուր տեղի  համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգերը: Ամբողջությամբ վերանայվել և հաստատվել է ուսուցչի մրցույթի հարցաշարը՝ ընդգրկելով 70 % մանկավարժության, հոգեբանության բնագավառի հարցերը և 30 %` ուսուցչի գործառույթներին առնչվող օրենսդրության։
  • Հանրակրթական տասնհինգ առարկաներից կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական  օլիմպիադաների հանրապետական փուլը: 
  • Ձևավորվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը»՝ ԿԶՆԱԿ-ը, որն իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: 
  • Ամփոփվել է ուսուցիչների շրջանում անցկացված «Տարվա լավագույնները» մրցույթը, որի հաղթող 56 ուսուցիչներ պարգևատրվել են հավաստագրերով և դյուրակիր համակարգիչներով։ 
  • Հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել