Covid-19-ից մահացությունը տղամարդկանց շրջանում զգալի բարձր է. Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանր ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է.

«Տղամարդկանց և կանանց շրջանում COVID-19 հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51% տղամարդկանց, սական մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել