Բաբաջանյան- Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։
