ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Ընկերություններն են՝ «Վարիանտ Գրուպը», «Լուսակերտը», «Լուսակերտի Էլիտը», «Գնթունիքը», «Աշտարակ ձուն» «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնաֆաբրիկան»։
Մանրամասները՝ https://bit.ly/3fnTiSQ